LOGO

Խելառ սկյուռը

Ժանրը` Մանկական, ընտանեկան
Տարեթիվը` 2014
Ռեժիսոր` Փիթեր Լեպենիոտիս
Թարգմանություն՝ Հայերեն ենթագրեր
Երկիրը՝ Կանադա, Հարավային Կորեա, ԱՄՆ
Դիտման տարիք՝ 0+
Օրիգինալ վերնագիր՝ The Nut Job
Օրիգինալ ձայնը՝ Անգլերեն
Ձայները՝ Ուիլ Արնետ, Բրենդան Ֆրեյզեր, Լիամ Նիսոն, Քեթրին Հայգլ, Սթիվեն Լենգ, Մայա Ռուդոլֆ, Ջեֆ Դանհեմ, Գաբրիել Իգլեսիաս, Սառա Գադոն, Ջեյմս Րանկին

Նկարագրություն՝ Լիբերթի զբոսայգում ապրում է կենդանիների մեծ խումբ, որին առաջնորդում է Ջրարջը։ Բոլորը համերաշխ են, բացի Մռայլիկ անունով սկյուռից։ Ահա հենց նա էլ հերթական սննդի հավաքման պլանը տապալում է, որի հետևանքով այրվում է կենդանիների սննդային պահեստը։ Մռայլիկի նախկինում կատարած խարդախություններից հետո այս արարքը չի ներվում և նրան վտարում են զբոսայգուց։ Շուտով Մռայլիկը գտնում է այլ սննդի աղբյուր, որտեղ հանցավոր խումբը կուտակել էր մեծ քանակությամբ ընկուզեղեն։ Նրանք մտադիր էին բանկ կողոպտել և փողերի փոխարեն բանկի սեյֆում թողնել ընկույզի պարկերը։ Մռայլիկը սկզբում եսասիրությամբ, բայց հետո սիրով սկսում է կիսել իր գտած ավարը։ Նա օգնում է բոլորին բացահայտել Ջրարջի կեղտոտ ծրագիրը և հրաժարվել այդպիսի առաջնորդից։ Բանկը կողոպտող խմբին երկրից դուրս գալիս՝ սահմանի մոտ բռնում են ոստիկանները։



Հայերեն ենթագրերով ֆիլմերի նպատակն է, որ հանդիսատեսը լսի դերասանների օրիգինալ ձայնը, իսկ եթե ծանոթ է ֆիլմի լեզվին, ապա ավելի ամրապնդի իր իմացությունը։


ԴԻՏԵԼ ՀԱՅԵՐԵՆ

ԴԻՏԵԼ ՌՈՒՍԵՐԵՆ - СМОТРИТЕ НА РУССКОМ



Ուղարկել էջն ընկերներին՝


Copyright © 2014 ARAM BLOG


Teya Salat