Pair of Vintage Old School Fru
LOGO

Հակավիրուսային լիարժեք փաթեթ չինական Qihu 360 Software Co. Limited ընկերության կողմից: Այս պահին հակավիրուսն ունի երկու տարբերակ՝ 360 Total Security (Բացի հակավիրուսից ծրագրում կան Windows-ի թարմացումներին փոխարինող, անվտանգության անցքերը կարկատելու (Patch) գործառույթ, համակարգը արագացնող և անպետք ֆայլերը մաքրող գործառույթներ) և 360 Total Security Essential (Հակավիրուսից հանված է բոլոր կողմնակի գործառույթները և փաթեթում մնացել է բուն հակավիրուսը)։ Արամ բլոգը համակարգչի անփորձ օգտագործողներին առաջարկում է տեղադրել Essential տարբերակը, հակավիրուսի կողմնակի գործիքներից խուսափելու համար։ Իսկ հակավիրուսի ջնջած անհրաժեշտ ֆայլերը կարող եք վերականգնել Կարանտին բաժնից և այդ ֆայլն ավելացնել հակավիրուսի Վստահելի ցանկում, որ մյուս անգամ շրջանցի և չջնջի։


ԱՇԽԱՏՈՒՄ Է` Windows XP/Vista/7/8/8.1/10



Copyright © 2014 ARAM BLOG