Teya Salat
LOGO

Ներկայացվում է Արամ Բլոգի կողմից հավաքված և հարմարեցված հայերեն ստեղնաշար՝ Յունիքոդ: Ստեղնաշարը նախատեսված է Հայաստանի տարածքում ապրող մարդկանց համար, ովքեր գրում են այլ դասավորությամբ:
Ռուսերեն (By haysoft.org) ստեղնաշարի համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:
ՏԵՂԱԴՐՄԱՆ ՁԵՎ
Ֆայլը ներբեռնելուց հետո մտնում ենք այն թղթապանակը (պապկա) որտեղ ներբեռնվել է ֆայլը, ապա աջ քլիկ ենք անում ֆայլի վրա և WinRAR այլ տարբերակ 7zip բաժնից ընտրում Extract Here կամ извлечь здесь կետը և արխիվի ֆայլերը դուրս կգան կողքը: (Եթե ներբեռնելուց հետո ֆայլը սպիտակ է, ուրեմն չունեք արխիվի հետ աշխատող ծրագիր և դրա համար Google-ում գրեք WinRAR կամ 7zip և ներբեռնեք): Մտնում ենք դուրս եկած թղթապանակը, հետո այն տարբերակինը, որը ցանկանում ենք և մտնելով setup ֆայլը՝ տեղադրում ենք: Windows 8 և բարձր համակարգ օգտագործողները տեղադրումից հետո պետք է վերամեկնարկեն (Restart) համակարգիչը, որպեսզի ստեղնաշարը նորմալ աշխատի:
Հավելում 11 Յունիքոդ ինտեգրումով տառատեսակ (font) ՆԵՐԲԵՌՆԵԼ, որոնցով կարող եք գրել Յունիքոդը չփոխելով: Եթե կլինեն այլ տառատեսակներ, որոնցում կցանկանաք լինի հայերեն Յունիքոդ ինտեգրում, ապա գրել` aramblogoff@gmail.com էլ․ փոստին (ինտեգրումն անվճար է):


ԱՇԽԱՏՈՒՄ Է` Windows XP/Vista/7/8/8.1



Copyright © 2014 ARAM BLOG