Insane
Տվյալ մուլտֆիլմի բաժինը՝ մտնել:
Տվյալ ֆիլմի բաժինը՝ մտնել:

Cent Browser - Ավելի հարմարավետ դիտարկիչ


IT աշխարհին քաջածանոթները գիտեն, որ Chrome-ի թողարկվելուց հետո մեկը մյուսի հետևից սկսեցին մշակել Chromium-ի բաց կոդի հիման վրա զանազան դիտարկիչներ։ Որոշ ընկերությունները իրենց ծառայությունները գովազդելու համար սկսեցին դրանք խցկել դիտարկիչի մեջ և ներկայացնել օգտվողին, քչերն են իսկապես հարմարավետության համար ստեղծվել։ Խոսենք այլընտրանքային դիտարկիչ Cent Browser-ի մասին։ Այն մշակել է չինական Cent Studio-ն Chromium-ի կոդային հիմքի վրա։ Բարելաված է օպերատիվ հիշողության օգտագործումը, ավելացրել են հարմար ներբեռնման մենեջեր, մկնիկը ժեստերով կառավարելու գործառույթ, հնարավոր է ելնող պատուհանով վիդեոներ դիտել, ներդիրից միանգամից ձայնազրկել նվագարկվող մեդիան և այլն։ Պահպանվել է ինտեգրված Ֆլեշ նվագարկիչը և Գուգլ հաշվով սինխրոնացումը, որը հարմար է գաղտնաբառերի և էջանիշերի վերականգնման համար։ Նաև նկատեցի, որ գովազդ փակող հավելումները ավելի արդյունավետ են գործում Cent Browser-ում, օրինակ uBlock Origin-ը։ Դիտարկիչը կարող եք ներբեռնել, այցելելով՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ։


Ավելացվել է՝ 28, Հուլիս, 2017


Տեղադրում ենք Adobe Photoshop CC 2014


Բարև բոլորին, որոշեցի նկարել ավելի հաճախ փնտրվող Adobe Photoshop ծրագրային փաթեթի CC 2014 տարբերակի տեղադրման տեսանյութ: Տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես տեղադրել ու ակտիվացնել Adobe Photoshop փաթեթը: Այս տարբերակից կարող են օգտվել Windows 7 ու ավելի բարձր տարբերակ օգտագործողները:

Ներբեռնել 32 բիթ`http://goo.gl/IxZsrz
Ներբեռնել 64 բիթ`http://goo.gl/ozqMGU

Ավելացվել է՝ 02, Ապրիլ, 2015


Տեղադրում ենք Microsoft Office 2013 Pro Plus


Բարև բոլորին, որոշեցի նկարել ավելի հաճախ փնտրվող Microsoft Office ծրագրային փաթեթի 2013 տարբերակի տեղադրման տեսանյութ: Տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես տեղադրել ու ակտիվացնել Office փաթեթը: Այս տարբերակից կարող են օգտվել Windows 7 ու ավելի բարձր տարբերակ օգտագործողները:

Ներբեռնել 32 բիթ`http://goo.gl/AWPqEn
Ներբեռնել 64 բիթ`http://goo.gl/gJDJmC
Ակտիվացնող Microsoft Toolkit`http://goo.gl/pxQxET

Ավելացվել է՝ 17, Փետրվար, 2015


Շնորհավո՛ր 2015:


2014-ը եղավ նվաճումների տարի, ոմանք հաջողության հասան, ոմանք սովորեցին պայքարել կյանքի տված ապտակների դեմ ու գնալ առաջ, որոշները մտան կյանքի նոր փուլ ու շարունակ: Այս ցանկը դեռ երկար կլինի շարունակել ու ներկայացնել 2014-ի ամբողջ ընթացքը: Սա մի նոր երանգ էր այս անխնա թռչող ժամանակի ստվերներում ու նոր հույսի մի շող, որ դեռ կա բարին ու այն մեզ հետ է: Ահա եկավ 2015-ը՝ Այծի տարին, որը խոստանում է լինել խաղաղ, լի անսահման ջերմությամբ ու սիրով: Շնորհավոր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը ու բոլորս լինենք այծին բնորոշ «պոզերից» հեռու:


Ավելացվել է՝ 19, Հունվար, 2015



Flag Counter